«Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը, և մադրիդյան ակումբը հույս ունի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել անվճար։
26-ամյա պաշտպանը չի նախատեսում երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ՝ գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ վատ հարաբերությունների պատճառով։