Կարիմ Բենզեմայի առողջական վիճակից նոր տեղեկություն կա

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման դեռևս  չի ապաքինվել վնասվածքից:

Get French Football News-ի հավաստմամբ՝ Կարիմը մարզվում է սահմանափակումներով:

Հիշեցնենք, որ Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին, իսկ եզրափակիչ խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին:

Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան ընդգրկված է D խմբում, ուր նրա մրցակիցները կլինեն Դանիան, Ավստրալիան և Թունիսը: