Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ Թոմաս Տուխելը Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզչի պաշտոնում Դիեգո Սիմեոնեի փոխարինման գլխավոր հավակնորդն է։
Սիմեոնեն աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է, սակայն նրա թիմը Լա Լիգայում հինգերորդն է և Չեմպիոնների Լիգայի խմբում զբաղեցրել է վերջին տեղը:
«Ատլետիկոն» Տուխելին համարում է կատարյալ թեկնածու ակումբի նոր գլխավոր մարզչի պաշտոնը զբախեցնելու համար հայտնում է իսպանական Fichajes հրատարակությունը:
49-ամյա Տուխելը ներկայումս գործազուրկ է. սեպտեմբերի սկզբին գերմանացին հեռացվեց «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից։