«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է ԱՊԼ-ի 15-րդ տուրում «Վուլվերհեմփթոնի» (2:0) նկատմամբ տոնած հաղթանակի մասին։
«Թիմը հրաշալի հանդիպում անցկացրեց, շնորհակալ եմ իմ թիմի բոլոր ֆուտբոլիստներից: Կարծում եմ, որ պաշտպանությունում որոշակի խնդիրներ կան, պետք է ուղղել դրանք:
Մենք ցանկանում ենք հաղթել առաջնությունում: Դժվար կլինի, բայց ոչ անհնարին», – մարզչի խոսքերը մեջբերում է The Sun-ը: