«Յուվենտուսի» հարձակվողը բաց կթողնի «Լացիոյի» դեմ հանդիպումը

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտնել է, որ հարձակվող Դուշան Վլահովիչը բաց կթողնի Ա Սերիայի 15-րդ տուրի «Լացիոյի» դեմ առաջիկա հանդիպումը։

«Վլահովիչը հայտացուցակում չի լինի։ Նա երեկ և այսօր մարզվել է, բայց դեռ պատրաստ չէ խաղալ։

Չենք ցանկանում ռիսկի դիմել։ Դուշանն այժմ այդ վիճակում չէ», – մարզչի խոսքերը մեջբերում է Juve24news-ը: