«Լիդսի» նախկին մարզիչ Մարսելո Բիելսան կարող է գլխավորել «Բորնմութը», հայտնում է The Athletic-ը:
Նշվում է, որ «Բորնմութի» ղեկավարությունը ցանկանում է փոխարինող գտնել օգոստոսին աշխատանքից հեռացված Սքոթ Պարկերին, և պատրաստ են դիմել Բյելսային։
Ներկայիս գլխավոր մարզչի պաշտոնակատարը Գարի Օ’Նիլն է, ում օրոք թիմը պարտվել է ԱՊԼ-ի վերջին 4 հանդիպումներում։
Հիշեցնենք, որ Բիելսան հեռացվել էր «Լիդսից» 2021/22 մրցաշրջանում։