Լեանդրո Տրոսարը կարող է տեղափոխվել գրանդ ակումբ

«Բրայթոնի» կիսապաշտպան Լեանդրո Տրոսարը հայտնվել է «Չելսիի» հետաքրքրությունների շրջանակում, հայտնում է Metro-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «թոշակառուների» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը մտադիր է հրավիրել նրան, իսկ բելգիացի հարձակվողը դեմ չի լինի տեղափոխվել «Չելսի»:

27-ամյա Տրոսարը «Բրայթոնում» հանդես է գալիս 2019 թվականից։ 2022/23 մրցաշրջանում նա անցկացրել է 13 հանդիպում Պրեմիեր լիգայում՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Տրոսարի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: