«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Արսենալում»:
Ինչպես հայտնում է Voetbal Primeur-ը, այս մրցաշրջանի ավարտից հետո կիսապաշտպանը կփոխի ակումբային գրանցումը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա բելգիացին արդեն համաձայնեցրել է պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ։
Բելգիացւ պայմանագիրն «աղվեսներ»ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: