ԱԱ-2022. Հայտնի է Արգենտինայի հավաքականի վերջնական հայտացուցակը

Արգենտինայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են ԱԱ-2022-ի վերջնական հայտացուցակում։

Դարպասապահներ – Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլլա», Անգլիա), Խերոնիմո Ռուլի («Վիլյառեալ», Իսպանիա), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»)

Պաշտպաններ – Նահուել Մոլինա («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Գոնսալո Մոնտիել, Մարկոս Ակունիա (երկուսն էլ` «Սևիլիա», Իսպանիա), Քրիստիան Ռոմերո («Տոտենհեմ», Անգլիա), Գերման Պեցիելա («Բետիս», Իսպանիա), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա», Պորտուգալիա), Լիսանդրո Մարտինես («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Նիկոլաս Տալյաֆիկո («Լիոն», Ֆրանսիա), Խուան Ֆոյթ («Վիլյառեալ»)

Կիսապաշտպաններ – Ռոդրիգո դե Պաուլ («Ատլետիկո Մադրիդ»), Լեանդրո Պարեդես («Յուվենտուս», Իտալիա), Ալեքսիս Մաքալիսթեր («Բրայթոն», Անգլիա), Գվիդո Ռոդրիգես («Բետիս»), Ալեխանդրո Պապու Գոմես («Սևիլիա»), Էնցո Ֆերնանդես («Բենֆիկա»), Էզեկվիել Պալասիոս («Բայեր», Գերմանիա)

Հարձակվողներ – Անխել Դի Մարիա («Յուվենտուս»), Լեո Մեսսի (ՊՍԺ, Ֆրանսիա), Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Լաուտարո Մարտինես, Խոակին Կոռեա (երկուսն էլ` «Ինտեր», Իտալիա), Պաուլո Դիբալա («Ռոմա», Իտալիա), Նիկոլաս Գոնսալես («Ֆիորենտինա», Իտալիա)