Լուիս Էնրիկե. «Ես իսկապես չգիտեմ ավելի լավ ֆուտբոլիստի, ով կխաղա իր դիրքում»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է համոզել թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին մասնակցել Աշխարհի 2026թ. առաջնությանը, որը կանցկացվի ԱՄՆ-ում և Մեքսիկայում։

«Իմ նպատակն է համոզել Բուսկետսին մասնակցելու Աշխարհի հաջորդ առաջնությանը, որը կկայանա 2026 թվականին։ Ես իսկապես չգիտեմ ավելի լավ ֆուտբոլիստի, ով կխաղա իր դիրքում»,- ասել է Էնրիկեն մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշենք, որ այդ ժամանակ Սերխիոն կլինի 38 տարեկան։