Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասել է, թե որ հավաքականին է երկրպագելու Կատարում կայանալիք Աշխարհի 2022թ. առաջնությունում։
«Ես անհամբեր սպասում եմ մրցաշարի մեկնարկին: Երկրպագելու եմ Բրազիլիայի, Խորվաթիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Ուրուգվայի, Գերմանիայի հավաքականներին»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է MadridXtra-ն: