Մադրիդի «Ատլետիկոն» կարող է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին

Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարությունը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի աշխատանքից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Նշենք, որ այս մրցաշրջանում մադրիդյան ակումբը դուրս մնաց եվրոպական մրցաշարերից և կորցրեց իր տեղը Իսպանիայի առաջնության թոփ-4-ում։

Սիմեոնեի տեղի գլխավոր հավակնորդներն են Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն և ՊՍԺ-ի ու «Թոթենհեմի» նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։