Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն, ով հանդես է եկել Անգլիայի Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Սիթիի» կազմում, խոսել է Լոնդոնի «Արսենալի» չեմպիոնության շանսերի մասին իր կարծիքով։
«Զինագործները» լավ են հանդես գալիս մրցաշրջանի այս հատվածում, սակայն «Սիթին» հետ չի մնում: Լոնդոնցիները բավականին լավ կազմ ունեն: Այս թիմը հիանալի գիտի, թե ինչպես է իրեն պետք խաղալ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Mirror-ը: