Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն, ով վնասվածք էր ստացել գերմանական ակումբի կազմում վերջին խաղում, կընդգրկվի Սենեգալի հավաքականի հայտացուցակում ԱԱ-2022-ի համար։ Այս մասին հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Հաստատ կարող ենք ասել, որ Սադիոն անպայման կընդգրկվի Սենեգալի հավաքականի հայտացուցակում», – հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։