Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն, ով այժմ զբաղեցնում է իսպանական «Վալյադոլիդի» նախագահի պաշտոնը, մտածել է ակումբը վաճառելու մասին։ Այդ մասին հայտնում է Relevo-ն:
Աղբյուրի համաձայն, բրազիլացու այս որոշման պատճառ է դարձել կանխիկ ծախսերի լուրջ աճը այն բանից հետո, երբ թիմը մտավ իսպանական ֆուտբոլի էլիտար դիվիզիոն։
Անցած մրցաշրջանի վերջում «Վալյադոլիդի» բյուջեն ավելի քան կրկնապատկվեց՝ 22 միլիոնից մինչև 55 միլիոն եվրո։