Խոսեպ Գվարդիոլան խոսել է Միկել Արտետայի կատարած աշխատանքի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է իր կարծիքով իր հայրենակից Միկել Արտետայի աշխատանքի մասին, ով Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչն է։

«Ի՞նչ եք կարծում, ես հրեշ եմ ստեղծել: Ոչ մի կերպ, Միկելը սկզբում այդպիսին էր։ Սկզբում նա լավագույն արդյունքները ցույց չէր տալիս, անգամ աշխատանքից ազատվելու շեմին էր։

Այնուամենայնիվ, ես շատ լավ գիտեմ Արտետային։ «Արսենալի» ղեկավարները վստահեցին նրան և այժմ քաղում են նրա աշխատանքի պտուղները։ Բոլորը հասկանում են, որ գործընթացը շարժվում է»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է BT Sport-ը։