Պելե. «Ես այստեղ եմ, որ աջակցեմ մեր թիմին»

Բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեն խոսել է Աշխարհի 2022թ. առաջնության մասին:

«Վերջին անգամ, երբ ես կրեցի Բրազիլիայի մարզաշապիկը, մենք երեք աստղ ունեինք դրոշի վերևում: Այժմ մենք ունենք հինգ. Չեմ համբերում, թե երբ եմ տեսնելու վեցերորդ աստղը:

Ես այստեղ եմ իմ վստահությունը հայտնելու այս թիմին և հաջողություն մաղթելու մեր թիմին»,- գրել է Պելեն սոցցանցերում։