«Բավարիայի» ղեկավարությունը կողմնորոշվել է Մանուել Նոյերի ապագայի հարցում

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել գործող պայմանագիրը դարպասապահ Մանուել Նոյերի հետ։

Այդ մասին հայտարարել է ակումբի սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը։

«Մանուելը կշարունակի խաղալ «Բավարիայում»։ Առաջիկա 2-3 տարում մենք հույսեր ենք կապում նրա հետ»,- Սալիհամիջիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ 36-ամյա Նոյերը 2011 թվականին է տեղափոխվել «Բավարիա», որի հետ նրա գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024-ի ամառ։