Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման ռիսկի է դիմում չապաքինվել մինչև Աշխարհի 2022թ. առաջնության մեկնարկը, հայտնում է Lequipe-ը։
Աղբյուրի համաձայն, 34-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չի մասնակցի՝ Կադիսի դեմ առաջիկա հանդիպմանը։ Ֆրանսիայում չեն հավատում, որ Բենզեման ժամանակ կունենա վերականգնվելու:
Նշենք, որ Ֆրանսիան խմբային փուլի մեկնարկային խաղը կանցկացնի նոյեմբերի 22-ին Ավստրալիայի հետ: