Իսպանական «Բարսելոնայի» հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը ժամանակից շուտ լքել է թիմի ճամբարը ՝ սկսելու պատրաստվել Քաթարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնությանը, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով, սեպտեմբերից վնասվածքից ապաքինվող Դեպայը մարզավիճակ ձեռք կբերի անձնական մարզչի ղեկավարությամբ։ Ավելի վաղ Մեմֆիսն ընդգրկվել էր Հոլանդիայի ընդլայնված հայտացուցակի մեջ՝ մասնակցելու ԱԱ – 2022 -ին։