Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆա Մուկոկոյի ծառայություներով, այդ մասին հայտնում է sports.es-ը:
Աղբյուրի համաձայն, «Բարսելոնայի» ղեկավարությունը ֆուտբոլիստին դիտարկում է որպես Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող: Ֆուտբոլիստի ծառայություներով հետաքրքրված է նաև «Մոնակոն»:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 12 հանդիպում` դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո: