Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն իր 250-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում։ Նրա համար հոբելյանական էր «Ռայո Վալյեկանոյի» դեմ հանդիպումը, որտեղ «Ռեալը» պարտվեց` 2:3 հաշվով:
Ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» կազմում հեղինակել է 52 գոլ և կատարել 26 գոլային փոխանցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը հարձակվողի հետ: