«Լիվերպուլը» տրանսֆերային թիրախ ունի

Մեքսիկայի «Գվադալահարայի» հարձակվող Էռնեստո Վեգան կարիերան կարող է շարունակել Անգլիայում։ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը», հայտնում է Give Me Sport-ը:

Աղբյուրի համաձայն, անգլիական ակումբի ղեկավարությունը հետևում են ֆուտբոլիստի ելույթներին։ Մեքսիկացի հարձակվողի պայմանագիրը «Գվադալահարայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 8 միլիոն եվրո: