«Բավարիայի» դարպասապահ Ալեքսանդր Նուբելը չի վերադառնա Գերմանիա

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Ալեքսանդր Նուբելը, ով վարձավճարով հանդես է գալիս «Մոնակոյում», հաջորդ ամառ չի վերադառնա գերմանական ակումբ։ Այս մասին հայտնում է մյունխենցիների սպորտային տնօրեն՝ Հասան Սալիհամիջիչը։

«Նոյերը դեռ թիմում հանդես կգա ևս երկու-երեք տարի: Նուբելը չի ​​վերադառնա 2023 թվականին:

Մենք նրա հետ խոսել ենք մեր ծրագրերի մասին, ինչ-որ պահի պետք է որոշում կայացնենք»,- Հասան Սալիհամիջիչի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: