Նեյմար. «Շատ բաներ եմ սովորել քեզանից «Բարսելոնայում» հանդես գալու տարիների ընթացքում»

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի կարիերան ավարտելու որոշման մասին:

«Մենք բոլորս կկարոտենք քեզ Ժերար, որոշումն քոնն է: Շատ բաներ եմ սովորել քեզանից «Բարսելոնայում» հանդես գալու տարիների ընթացքում», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը:

Նշենք, որ Նեյմարը հանդես է եկել Կատալոնական «Բարսելոնայում», 2013թ.-ից մինչև 2017թ.-ը: