«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Յուրի Տիլեմանսին

«Բարսելոնան» դիտարկում է «Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսին ձեռք բերելու տարբերակը: Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին հետաքրքրված է ֆուտբոլիստի տրանսֆերով, հայտնում է իսպանացի լրագրող Խոսեպ Սոլդադոն։

25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Լեսթերի» հետ ավարտվում է 2023 թվականին, և հաջորդ ամառ նա կարող է հեռանալ ակումբից անվճար: Ավելի վաղ հաղորդվում էր, որ բելգիացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Ռեալը»։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն եվրո։