Մյունխենի «Բավարիայի» առաջատար պաշտպաններից Ալֆոնսո Դևիսը վնասվածք է ստացել Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի «Հերտայի» հետ հանդիպման ժամանակ։
Կանադացի ֆուտբոլիստը 64-րդ րոպեին վնասվածքի պատճառով ստիպված է եղել լքել խաղադաշտը։ Առաջիկայում նա բուժզննում կանցնի, որը կպարզի վնասվածքի լրջությունը։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա պաշտպանն անցկացրել է 12 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։