Մադրիդի «Ռեալը» չի ցանկանում իր ֆուտբոլիստին վաճառել «Միլանին»

Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ թիմի կիսապաշտպան Բրահիմ Դիասին վաճառել «Միլանին»,  այդ մասին հայտնում է AS-ը։

Նշենք, որ ֆուտբոլիստը հանդես է գալիս «Միլանում» վարձակալության հիմունքներով:

Ընթացիկ մրցաշրջանում Դիասը «Միլանի» կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա վարձակալության ժամկետը լրանում է 2023 թվականի հունիսին։