Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն չի կարողացել զսպել էմոցիաները Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի՝ «Ալմերիայի» դեմ խաղից հետո, այդ խաղը վերջինն էր նրա կարիերայում։
«Երբեմն սիրելը նշանակում է ժամանակին հեռանալ: Պապիկս ինձ ակումբի անդամ է դարձրել ծննդյանս օրը։ Ես այստեղ եմ ծնվել և այստեղ էլ կմահանամ։ Մի օր կվերադառնամ»,- ասել է լեգենդար ֆուտբոլիստը։