«Արսենալի» հարձակվող Գաբրիել Մարտինելին կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում, հայտնում է լրագրող Էքրեմ Կոնուրը։
Աղբյուրի համաձայն, 21-ամյա բրազիլացուն ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ն։ Փարիզցիները պատրաստ են պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին, եթե նա չկարողանա նոր պայմանագիր կնքել «Արսենալի» հետ:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո: