Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ -2022 -ին

Անգլիայի հավաքականի ու Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Բեն Չիլուելը վնասվածքի պատճառով բաց կթողնի Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

25-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ազդրի մկանային վնասվածք:

Հիշեցնենք, որ Չիլուելը վնասվածք էր ստացել Զագրեբի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրի տնային խաղում (2-1):

Հավելենք, որ Մունդիալ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին: Եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին: