Մադրիդի «Ռեալի», ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման պատմել է, թե ինչ դժվարությունների է հանդիպել մադրիդյան ակումբում կարիերայի ընթացքում:
«Բարդ ստացվեց ինձ համար: Մադրիդ տեղափոխվեցի՝ չիմանալով իսպաներեն: Երկու տարբերակ ունեի. կա՛մ պայքարել, կա՛մ վերադառնալ Ֆրանսիա:
Ընտրեցի առաջինը, քանի որ «Ռեալի» հետ պայմանագիր կնքելով մանկությանս երազանքն էի իրագործում: Այժմ, պարզ է, որ չեմ սխալվել»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է Madrid Universal-ը: