«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը վերադարձել է թիմի ընդհանուր խմբի մարզումներին, հայտնում է Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ խորվաթ ֆուտբոլիստը մի քանի շաբաթ չի մարզվել և բաց է թողել Չեմպիոնների Լիգայի հանդիպումը Զագրեբի «Դինամոյի» հետ։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 13 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։