Վիլֆրիդ Զահան երկու գերակումբի ուշադրության կենտրոնում է

«Բարսելոնան» և «Յուվենտուսը» հետաքրքրված են «Քրիսթալ Փելասի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Վիլֆրիդ Զահայի ծառայություններով, հայտնում է Evening Standard-ը:

Ֆուտբոլիստը դեռ չի երկարաձգել պայմանագիրն անգլիական ակումբի հետ։ Կոտդիվուարցու հետ պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին։

Այս մրցաշրջանում 29-ամյա վինգերը մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ բոլոր մրցաշարերում: