«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել թիմի ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել թիմի ֆուտբոլիստ Ալեխանդրո Գառնաչոյի հետ:

Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան, ակումբի ղեկավարությունը նախատեսում է որքան հնարավոր է շուտ երկարաձգել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը։

Եթե ​​բանակցությունները հաջող լինեն, ապա Գառնաչոյի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը։

Նշենք, որ 18-ամյա հարձակվողի գործող պայմանագիրն ավարտվում է 2022/23 մրցաշրջանի ավարտին: