Ժերար Պիկեն ավարտում է ֆուտբոլային կարիերան. Նա հրաժեշտի նամակ է գրել «Բարսելոնայի» երկրպագուներին

Պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու և կարիերան ավարտելու մտադրության մասին։

«Վերջին շաբաթները, ամիսները շատերն են խոսում իմ մասին: Բայց մինչ այժմ ես չեմ արձագանքել։ Հիմա ես կխոսեմ.

Ինչպես ձեզանից շատերը, ես միշտ եղել եմ «Բարսայի» երկրպագու: Ես ծնվել եմ ֆուտբոլասերների և «Բարսելոնայի» երկրպագուների ընտանիքում։ Երբ փոքր էի, ցանկանում էի դառնալ ոչ թե ֆուտբոլիստ, այլ հենց «Բարսայի» ֆուտբոլիստ։

Վերջերս ես շատ էի մտածում այդ երազկոտ փոքրիկ տղայի մասին: Իսկ եթե այն ժամանակ նրան ասեին, որ իր բոլոր երազանքները կիրականանան, որ նա կհայտնվի «Բարսայի» առաջին թիմում, կնվաճի բոլոր հնարավոր գավաթները, կդառնա Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, կխաղա աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ նա չէր հավատա:

Արդեն 25 տարի է, ինչ ես միացել եմ «Բարսելոնային»: Ես գնացի, բայց վերադարձա։ Ֆուտբոլն ինձ ամեն ինչ տվեց, ակումբը նույնպես:

Եվ հիմա, երբ այս տղայի բոլոր երազանքներն իրականացել են, ես ուզում եմ ձեզ տեղեկացնել իմ որոշման մասին, որ ժամանակն է ավարտելու այս ճանապարհորդությունը: Ես միշտ ասել եմ, որ «Բարսան» չեմ լքի։ Եվ այդպես էլ կլինի։

Շաբաթ օրվա խաղը կլինի իմ վերջին հանդիպումը «Կամպ Նոուում»: Ես կդառնամ մշտական ​​երկրպագու, կաջակցեմ թիմին: Կեցցե Բարսելոնան»,- ասել է Ժերարը: