Հեղինակավոր Transfermarkt պորտալը կազմել է ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստների եռյակը:
Transfermarkt-ի հավաստմամբ ամենաթանկ տրանսֆերային արժեքը ունի նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդը՝ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը բարձրացել է 20 միլիոն եվրոյով և դարձել 170 միլիոն եվրո:
Հոլանդն այս ցուցանիշով շրջանցել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին, որի տրանսֆերային արժեքը կազմում է 160 միլիոն եվրո:
Երրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորն է՝ 120 միլիոն եվրո: