Globe Soccer Awards. Տարվա լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի մրցանակի հավակնորդները

Globe Soccer Awards-ը հրապարակել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերի հավակնորդների եզրափակիչ ցուցակները, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն Կարիմ Բենզեման, Տիբո Կուրտուան (երկուսն էլ՝ «Ռեալ Մադրիդ»), Կիլիան Մբապեն, Լիոնել Մեսին (երկուսն էլ՝ ՊՍԺ), Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Մոհամեդ Սալահը, Լուիս Դիասը (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի») և Սադիո Մանեն («Բավարիա»)։

Լավագույն մարզիչի մրցանակին հավակնում են Կառլո Անչելոտին («Ռեալ Մադրիդ»), Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Ժոզե Մոուրինյոն («Ռոմա»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Ստեֆանո Պիոլին («Միլան»), Աբել Ֆերեյրան («Պալմեյրաս») և Ռենատո Գաուշոն («Գրեմիո»)։

Globe Soccer Awards մրցանակաբաշխությունը կկայանա նոյեմբերի 17-ին Դուբայում։