Ջանլուիջի Դոննարուման կարող է վերադառնալ հայրենիք

Իտալիայի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման կարող է վերադառնալ հայրենիք։ Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է գնել նրան:

«Յուվենտուսը» Դոննարումայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել դեռևս նրա՝ Փարիզ տեղափոխվելուց առաջ, և այժմ ծրագրում է ևս մեկ փորձ կատարել դարպասապահին ձեռք բերելու համար։

Դարպասապահի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամռանը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 50 միլիոն եվրո։