Ռաֆինյա Դիասը ժամանակին կարող էր դառնալ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյա Դիասը ժամանակին կարող էր դառնալ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ։

Ինչպես հայտնում է Sport-ը, «աձուրան» ֆուտբոլիստին առաջարկել է տեղ գրավել հավաքականում, սակայն հարձակվողը որոշել է հրաժարվել, քանի որ մանկուց երազել է խաղալ Բրազիլիայի հավաքականում։

Նշվում է, որ Ռաֆինյան Իտալիայում խաղալու առաջարկ է ստացել այն պահին, երբ հանդես էր գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայի «Լիդսում»։