Լուիս Էնրիկեն կարող է գլխավորել Մադրիդի «Ատլետիկոն»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է փոխարինել Դիեգո Սիմեոնեին Մադրիդի «Ատլետիկոյում», հայտնում է El Chiringuito TV-ն:

Աղբյուրի համաձայն, Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարությունը արդեն կապ է հաստատել իսպանացի մասնագետի հետ։

Նշենք, որ Դիեգո Սիմեոնեն գլխավորում է Մադրիդի «Ատլետիկոն» 2011 թվականից։