«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսսին վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկուկես ամիս։
Ինչպես հայտնում է AS-ը, 25-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի երկգլուխ մկանի ազդրի վնասվածք: Վերականգնումը կտևի վեց շաբաթ:
Հիշեցնենք, որ Ֆրանկը վնասվածք էր ստացել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Վիկտորիա Պլզենի» դեմ խաղում (4-2) և փոխարինվել էր հանդիպման 67-րդ րոպեին։