Խավիեր Տեբաս. «Կարծում եմ, որ ֆուտբոլը Լիոնել Մեսսիի կարիքն ունի»

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծիք է հայտնել ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:

«Կարծում եմ, որ Մեսսիի կարիքն ունի ոչ միայն Լա Լիգան, այլ նաև ամբողջ ֆուտբոլային հանրությունը:

Կարծում եմ, որ նշանակություն չունի՝ ինչպես է նա խաղում ՊՍԺ-ում: Նրան ավելին քիչ են հետևում, քան «Բարսելոնայում» խաղալու տարիներին:

Այնպես որ ֆուտբոլը Լիոնել Մեսսիի կարիքն ունի»,- Տեբասի խոսքը մեջբերում է Marca-ն:

Այս մրցաշրջանում Լեոն ՊՍԺ-ի կազմում անցկացրած 17 խաղում խփել է 12 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում: