«Լիվերպուլը» պատրաստվում է ձեռք բերել «Լայպցիգի» կիսապաշտպան Կոնրադ Լայմերին:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, անգլիական ակումբը ձգտում է ուժեղացնել կիսապաշտպանությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Լայմերի գործող պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։
Կոնրադը ներկայումս վնասվածք ունի և խաղադաշտ կվերադառնա հունվարին։