Մադրիդի «Ռեալը» գտել է Դանի Կարվախալի փոխարինողին

«Սպորտինգի» պաշտպան Պեդրո Պորրոն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունների շրջանակում։ Այս մասին հայտնում է A Bola-ն։

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը կարող է Պորրոյի հետ պայմանագիր կնքել դիտարկելով նրան՝ որպես 30-ամյա Դանի Կարվախալին փոխարինող։

Պորտուգալիայի հավաքականի կազմում Պորրոն անցկացրել է 13 հանդիպում և կատարել 4 գոլային փոխանցում։