Ֆուտբոլի Ուելսի ազգային հավաքականը դիտարկում է Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության ավարտից հետո անվանափոխության հնարավորությանը, գրում է The Sun-ը։
Այժմ բրիտանական թիմը ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում խաղում է Wales անունով։ Երկրի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է թիմն անվանել Cymru
Cymru-ն Ուելսի ուելսերեն անվանումն է, որը երկրի ֆուտբոլի ֆեդերացիան օգտագործում է ներքին ու արտաքին կոմունիկացիաներում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին մեկնարկելիք ԱԱ-2022-ի խմբային փուլում Ուելսի հավաքականը կմրցի Անգլիայի, ԱՄՆ-ի ու Իրանի ազգային թիմերի հետ։