«Թոթենհեմը» բանակցություններ է վարում թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ, այդ մասին հաղորդում է Athletic-ը։
Աղբյուրի համաձայն, լոնդոնյան ակումբը վստահ է, որ Կոնտեի հետ հնարավոր կլինի բանակցել։
Նշենք, որ Անտոնիո Կոնտեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Սակայն պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու հնարավորություն ունի, բայց «Թոթենհեմը» ցանկանում է երկարաժամկետ պայմանագիր կնքել իտալացու հետ: