Մադրիդի «Ռեալի» պաշտպանը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոզոլան կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում, որտեղ նախկինում նա հանդես է եկել «Ֆիորենտինայի» կազմում, հայտնում է Tuttomercatoweb-ը։

Աղբյուրի համաձայն, 26-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված են Ա Սերիայի երկու թոփ ակումբներ, խոսքը Թուրինի «Յուվենտուսի» ու «Միլանի» մասին է։ Մադրիդցիները պատրաստ են բաժանվել Օդրիոզոլայից:

Այս մրցաշրջանում Ալվարո Օդրիոզոլան ոչ մի հանդիպում չի անցկացրել մադրիդյան թիմի կազմում։