Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Վեսթ Հեմի» հետ հանդիպումից հետո խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի և հաղթանակի մասին (1:0):
««Մանչեսթեր Յունայթեդը հրաշալի հանդիպում անցկացրեց, թիմը շատ լավ պաշտպանվում և հակագրոհում էր:
Ակնհայտ երևում է մարզչի աշխատանքը թիմում, նրանք կարող են չեմպիոն դառնալ», – Գարի Նևիլի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: