«Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարը դժգոհ է մյունխենյան ակումբում իր կարգավիճակից։
Ինչպես հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, ֆրանսիացին առաջինն է լքել մարզադաշտը նախորդ օրը «Մայնցի» դեմ խաղից հետո (6:2), իսկ կիրակի օրը՝ առաջինը լքել է մարզումը, քանի որ խուսափում է մարզչական շտաբի հետ շփումից։
«Մայնցի» հետ խաղում Պավարը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում։ Հոկտեմբերի 26-ին «Բարսելոնայի» հետ խաղում ֆրանսիացին խաղադաշտ դուրս եկավ 63-րդ րոպեին։